44.պարտություն.պատճառներ եւ հետեւանքներ
ฝัง
- เผยแพร่เมื่อ 5 ก.พ. 2025
- Չնայած ես տեսագրությամ մեջ ասում եմ, որ գիրքը շուտով լույս կտեսնի, այժմ գիրքն արդեն իսկ լույս է տեսել ` «44. պարտություն 2020. արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ»
Գրքի խմբագիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանն է: Գրքի հիմնական մասը կազմում է Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանի նյութը՝ «2020 թվականի արցախյան պատերազմը եւ Հայաստանի պարտությունը»: Նյութը հիմնված է 35 հարցազրույցների վրա, որոնք արված են հայաստանցի եւ արցախցի 31 քաղաքական, ռազմական գործիչների եւ փորձագետների հետ: Գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ:
Վիգեն Չիթերյանի վերլուծությանը նախորդում է մեր գործընկեր, «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի նյութը՝ «2020-ի պարտության կիսապատասխան հարցերը», իսկ հաջորդում է Աշոտ Ոսկանյանի հոդվածը՝ «Ռազմական պարտությո՞ւն, թե՞ Հայաստանի համատարած ճգնաժամ»:
Գրքում կա նաեւ հավելված` «2020-ի արցախյան պատերազմի ժամանակագրությունը» եւ «2020-ի արցախյան պատերազմի ռազմական գործողությունների քարտեզը»: Դրանք պատրաստել են մեր գործընկերներ, «Սիվիլնեթի» լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը եւ Հայկ Հովհաննիսյանը:
🌻Спасибо!
Անհամբեր սպասում ենք գրքին։
Շնորհակալություն տեղեկացնելու համար։) Շարունակեք բարի գործը
❤️💙🧡🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
Մեր նախահայրերից` Հայկ Նահապետը ընտրել էր այս տարածաշրջանը քաջ գիտակցելով և վստահելով մեր հավերժ արդիականացված բանակին...
Շնորհակալություն, պարոն Աբրահամյան․ ❤Անչափ հետաքրքիր կլինի ընթերցել գիրքը․
Դու էլ ես սիվիլնեթ? Տենց էլ ասա։
2020֊ի պատճառը թուրք քպ ֊ն էր ։Էռոտան չասաց՞֊ զոհվեցին հանուն ոչնչի։
Գուցե բացատրես թե ինչու պատերազմի ավարտից մի քանի օր առաջ դու զվարթ հեռուստաշոու կազմակերպեցիր?
Inches pilusopayum serjn u qoch@ banak@ qandecin joxovurdnel vaxkot durs ekav etqan ban