Ashugh Sheram (1857-1938) - Sev ampere (Armenian folk song)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 3 ธ.ค. 2024
  • Աշուղ Շերամի (1857-1938) «Ավերումն Հայաստանի» («Սև ամպերը») երգն է՝ Տալիսկա Հովհաննիսյանի կատարմամբ:
    Երգի խոսքերը՝
    Սև ամպերը հայոց երկինք պատեցին,
    Պայծառ արևն ու լուսինը ծածկեցին,
    Աստղերն ընկան երկնից երկիր, չքացան,
    Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
    Կայծակ խփեց՝ այրեց սրբավայրերը,
    Հայապատկան գեղատեսիլ դաշտերը,
    Արծաթափայլ գետերն ամեն սևացան,
    Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
    Օվկիանոսն էլ ալեկոծված, կատաղի,
    Կլանում է, խղճուկ հայը ո՞ւր փախչի.
    Ո՛չ լույս մնաց, ո՛չ ապաստան, ո՛չ պաշտպան,
    Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան:
    Էլ մենք արդյոք ինչո՞ւ կասենք՝ հայրենիք,
    Որ ամեն ժամ թշնամյաց դեմ չկռվինք․․․
    Պետք է կռվել, կամ չքանալ հավիտյան,
    Կամ ազատել գերությունից Հայաստան:
    1903

ความคิดเห็น • 3

  • @janjanoian2890
    @janjanoian2890 2 ปีที่แล้ว +5

    Հրաշք ազգ ենք մենք չկա մեր երգերու նման

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 ปีที่แล้ว

    Արշակ ջան, առաջին անգամ եմ լսում, որտեղից ես պեղել էս սրտաճմլիկ երգը։ Ցավալի է, բայց կարծես մեր օրերի համար գրված լինի։

    • @Aygaber
      @Aygaber  ปีที่แล้ว +1

      Պատահաբար գտա Տալիսկա Հովհաննիսյան երգչուհուն, տիկին Ռիմա, և իր ալիքում՝ նաև իր ձայնագրությունները։