Սուրբ Միւռոնը եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը մեր ազգին բոլորը կը հետաքրքրէ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ก.ย. 2024
  • Նորին Ամենապատուութիւնը եւ նախ յիշեցուց որ յառաջիկայ շաբաթավերջը կարեւոր է ամէն հայ քրիստոնեայի համար, քանի այդ օրերուն ինն տարի ետք պիտի օրհնուի Սրբալոյս Միւռոնը եւ վերստին օծումով պաշտամունքի պիտի վերաբացուի Ս. Էջմիածնի Մայր Տաճարը՝ աւելի քան վեց տարուան հիմնական վերանորոգութենէ ետք:
    Մեր Հոգեւոր Պետը նախ պատմեց Աստուծոյ Մովսէս Մարգարէի պատուիրած քառասուն տարուան ճամբորդութեան ընթացքին գործածուած վրան-տաճարի, ապա՝ Երուսաղէմ հաստատուելէ ետք Սողոմոնի հիմնած տաճարի մասին: Սողոմոն զայն կառուցեց Աստուծոյ ցոյց տուած տեսիլքներուն համաձայն:
    Նորին Ամենապատուութիւնը յիշեցուց, որ նման պարագայ մը եղաւ նաեւ Հայերուս համար եւ Աստուած ցոյց տուաւ այն վայրը, ուր պիտի կառուցուեր հայոց առաջին տաճարը: Այն եղաւ Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի մէջ Տէր Յիսուս Քրիստոսի իջմամբ եւ կառուցուեցաւ Ս. Էջմիածնի Մայր Տաճարը: Այս տաճարի հիմնական վերանորոգութեան մասին խօսելէ ետք Պատրիարք Հայրը ըսաւ թէ նորացած Մայր Տաճար ունինք այսօր եւ մենք այդ եկեղեցիով հպարտ ենք, քանի Տէրը Հայերուս շնորհեց աշխարհի ամենահին եկեղեցին: Պատրիարք Հայրը ընդգծեց յատկապէս հայերուս համար Ս. Էջմիածնի կարեւորութիւնը, որ գլխաւոր ուխտավայրերէն մէկն է:
    Ապա հանգամանօրէն խօսեցաւ Միւռոնօրհնէքի մասին եւ անդրադարձաւ Սրբալոյս Միւռոնի մեզի համար կարեւորութեան: Մեր Հոգեւոր Պետը ըսաւ թէ Ս. Միւռոնը Ս. Հոգիի խորհրդանիշն է եւ կնիք է, որով կը կնքենք իւրաքանչիւր քրիստոնեայ:
    Մեր Հոգեւոր Պետը աղօթելու հրաւիրեց բոլորը Միւռոնօրհնութեան եւ Մայր Տաճարի վերաօծման համար, որոնք օրհնութիւն ու մխիթարութիւն ըլլան բոլորիս:

ความคิดเห็น • 23

  • @arevhakobyan4133
    @arevhakobyan4133 วันที่ผ่านมา +5

    Շնորհակալ ենք ամենակարող Տիրոջը այդ հրաշալի Տաճարի համար, Փառք և գոհություն Քեզ Տեր իմ և Աստված իմ

  • @VirabAvetisyan-l8j
    @VirabAvetisyan-l8j 5 ชั่วโมงที่ผ่านมา

    Ամեն փառք քեզ տեր Ամեն ❤❤❤❤❤❤❤❤

  • @hagopshahinian
    @hagopshahinian วันที่ผ่านมา +1

    Ամէն

  • @SIRARSEN-ri3om
    @SIRARSEN-ri3om วันที่ผ่านมา +4

    Իմ շատ սիրելի Սահակ Բ. Սրբազան Հայր Ձեր քարոզներով բժշկում եք իմ հոգին ⛪🙏⛪🙏⛪🙏⛪

  • @veralapjinian8184
    @veralapjinian8184 วันที่ผ่านมา +2

    Բարի լույս օրհնեցեք հայր սուրբ 🙏

  • @gayane56
    @gayane56 5 ชั่วโมงที่ผ่านมา

    Փառք Աստծո Ամեն

  • @LusineAvagyan-oo7uu
    @LusineAvagyan-oo7uu 15 ชั่วโมงที่ผ่านมา +1

    Amen 🙏🏻 🙏🏻🙏🏻

  • @asyagalstyan1792
    @asyagalstyan1792 4 ชั่วโมงที่ผ่านมา

    Ամէն ❤

  • @juliettavardikyan1032
    @juliettavardikyan1032 วันที่ผ่านมา +3

    ՓԱՌՔ ՄԵՐ ԶՈՐԱՎՈՐ ԱՍՏԾՈՒՆ,ԳՆԱՀԱՏԵՆՔ և ապրենք ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՔՐԻՍՏՈՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔՈՎ❤ ԱՄԵՆ

  • @АместМесропян
    @АместМесропян 13 ชั่วโมงที่ผ่านมา

    Amin 🙏 🙏 🙏 ❤❤❤❤

  • @SvetaAvetisyan-s7q
    @SvetaAvetisyan-s7q 16 ชั่วโมงที่ผ่านมา +2

    ՓԱՌՔ ՄԵՐ ՓԱՌԱՎՈՐ
    ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ և ՄԵԿ ԱՍՏՎԱԾՈԻԹՅԱՆԸ
    ԱՄԵՆ 🙏🙏🙏

  • @НАИРАМНАЦАКАНЯН-л1ъ
    @НАИРАМНАЦАКАНЯН-л1ъ 22 ชั่วโมงที่ผ่านมา +2

    🙏🙏🙏

  • @hovhannesjaghatspanyan6542
    @hovhannesjaghatspanyan6542 23 ชั่วโมงที่ผ่านมา +3

    ❤❤❤😇😇😇❤❤❤🙏🙏🙏❤❤❤

  • @kilikiayan8535
    @kilikiayan8535 11 ชั่วโมงที่ผ่านมา

    ❤❤❤

  • @ingaberchyan3954
    @ingaberchyan3954 13 ชั่วโมงที่ผ่านมา

  • @kazariankevork3714
    @kazariankevork3714 วันที่ผ่านมา +2

    ❤💙🧡🙏👍🙏👍🙏✝🙏👍🙏👍🙏🧡💙❤

  • @Тико-э8р
    @Тико-э8р 2 ชั่วโมงที่ผ่านมา

    Վայ փուչ հովիվին որ զուր ձգում է հոտը,սա Տիրոջ խոսքն է, սա ում է վերաբերում? Եվ ով է հարսը եթե ոչ Էջմիածնի Մայր տաճարը: Իսկ հարսը պատրաստ է? Ավետարանը քարոզում է? Իր գործը անում է? Թե դեռ զուր ձգում է հոտը, սա մեծ պատասխանատվություն է, եփրատը չորացել է, երուսաղեմը շրջապատված է, երրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունենում, ինչ կապ ունի Մովսեսը, նոր բաներից, եկող բաներից խոսի եղեռնագործություն կատարող հոգեւորական: Մաթեվոսի ավետարանը քարոզում ես? Թե հետաձգում ես Մեր Տիրոջ եվ Մեծ Աստծո վերադարձը? Եկեղեցին պատասխանատվություն է կրում, ոչ թե հեղափոխական այլ Տիրոջ օրը դիտավորյալ հետաձգելու համար : Սատանան կարող է խոչընդոտել Տիրոջ գործը, բայց խափանել ոչ, Օրհնյալ է նա որ Տիրոջ անունից է գալու:

  • @susannahakobyan4036
    @susannahakobyan4036 วันที่ผ่านมา +1

    Amen 🙏🙏🙏

  • @elokhloian1237
    @elokhloian1237 17 ชั่วโมงที่ผ่านมา +1

    Amen🙏🙏