Աղոթքի Ուժը Ազգն Աղետից Փրկելու Համար

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 27 ก.ย. 2024
  • Երբ որ ազգը դադարում է աղոթել, դա գալիք աղետի մեծ նշան է: Լսեք այս ձայանգրությունն ու տեսեք թէ 2 մարդիկ ինչպես փոխեցին կայսրության անկումը ու այն հետաձգեցին 100 տարով:
    Մենք 2 հայրենիք ունենք: Մեկը երկնքում, մյուսը երկրի վրա: Աղոթքը մարտական զենք է ոչ միայն երկնային՝ այլ նաև մեր երկրավոր հայրենիքի՝ Հայաստանի համար մղվող պայքարում: Այսօր բոլորիս անհրաժեշտ է ամեն օր աղոթելու սովորություն ձեռք բերել:
    Մարդիկ կանգնած են երկրի երեսից անհետանալու սարսափելի վտանգի առջև: Երբ ազգի բարեպաշտությունն արմատախիլ է լինում, նա կորցնում է իր կենսունակությունը:
    Հավատացեք, աղոթքը իսկապես մեծ ուժ ունի: Այն իսկապես գործում է, երբ մարդիկ աղոթում են ճշմարիտ Աստծուն: Այդ մասին է այս ձայնագրությունը: Խնդրում եմ, լսեք այն, ու եթե այն խոսի ձեր սրտերին, կիսեք մարդկանց հետ, օգնեք տարածել, որ ամեն մարդ պիտի աղոթի ամեն օր:
    Պատմեք ձեր տնեցիներին ու ընկերներին: Քաջաբար վկայեք Քրիստոսին: Մեր ազգը կառողջանա եթե այդպես անենք: Բայց նախ պիտի առողջանա ու մաքրվի մեզանից ամեն մեկի սիրտը:

ความคิดเห็น • 193