Ի՞նչ որոշում կկայացնի ԱՄՆ-ն թուրք ամուսինների համար․ ներկայացնում է Հարութ Սասունյանը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 1 ต.ค. 2024
  • Թուրք ամուսինները «գերեվարել» են ֆիլիպինցի մի կնոջ: Դեպքն Alpha News-ի եթերում ներկայացրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
    «Վերջին տարիներին բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ԱՄՆ-ում և Եվրոպայում զբաղվում են կաշառակերությամբ: Մի քանի դեպքեր արդեն իսկ բացահայտվել են: Բայց, անշուշտ, ամենամեծ կաշառակերները Ալիևն ու Էրդողանն են, որոնք միլիարդներ են դիզել իրենց կառավարման ընթացքում: Երկու բարձրաստիճան թուրք ամուսինները, որոնք աշխատում էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը, մի քանի տարի առաջ կապվում են ֆիլիպինցի մի կնոջ հետ և ասում՝ մենք քեզ վիզա կտրամադրենք, կգաս մեզ մոտ կաշխատես որպես մեր երեխայի դայակ:
    Նրանք պայմանագիր են կնքում, որտեղ նշված է, որ մեկ ժամվա համար դայակին պետք է վճարեն 14 դոլար, շաբաթվա մեջ նա կաշխատի 35 ժամ, կունենա առանձին սենյակ և հանգստի ժամեր: Ֆիլիպինցին ընդունում է պայմանները և գնում է Վաշինգտոն: Բայց հետո պարզվում է, որ այս կնոջ նկատմամբ թուրք ամուսինները բռնություն են գործադրել, ստիպել են, որ պայմանավորված 35 ժամի փոխարեն շաբաթվա մեջ 80 ժամ աշխատի, և նույնիսկ չեն վճարել հավելյալ ժամերի համար: Ավելին, երբ նրան վճարում են ընդամենը 35 ժամվա համար և տալիս են կտրոնը, որ բանկից գումարը ստանա, ստանալուց հետո կնոջից գումարի մի մասը վերցնում են և չեն վերադարձնում: Նրան արգելում են տնից դուրս գալ, խոսել հարազատների հետ, և զգուշացնում՝ եթե որևէ բան մեր սրտով չանես, քեզ աշխատանքից կհեռացնենք, ոստիկանությանը կհանձնենք ու երկրից կվտարենք: Այս խեղճ կինը ճարահատյալ մնում և աշխատում է, քանի որ Ֆիլիպիններում գտնվող բազմանդամ ընտանիքն այդ գումարի հույսին էր:

ความคิดเห็น •