Ափդեյթ/Update. Երգերի հետքերով դեպի Խաչաղբյուր

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ก.ย. 2024
  • Խաչաղբյուրի ոչ նյութական մշակութային ժառանգությունը բացահյտեցինք Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոս Գաբոյանի և նրա թոռնուհին՝ Անգելինա Գաբոյանի շնորհիվ։
    Տեսանյութում հնչող «Ես մարալ, յարս ջեյրան» երգի նախահայրենիքը Էրզրում վիլայեթի Բասեն գավառն է, որի կրողները 20-րդ դարի սկզբին տեղահանվել և բնակեցվել է ժամանակակից Վարդենիսի տարածաշրջանի Խաչաղբյուր գյուղում: «Ես մարալ, յարս ջեյրան»-ը պարերգ է, այն փոքր ինչ նմանություն ունի «Վերվերի» պարեղանակին և պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին: Բովանդակությամբ «Ես մարալ, յարս ջեյրան» երգը սիրային պարերգ է: Հեղինակը գովերգում է սիրած էակին, իր գեղեցկությունը համեմատելով այն թարմ լավաշի և վարդի բուրմունքի հետ:
    Տեսանյութում հնչում է Կատուներ խմբի «Անի» ստեղծագործությունը (հեղինակ՝ Նորայր Քարտաշյան)
    Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։

ความคิดเห็น • 3

  • @manushxroyan
    @manushxroyan 2 ปีที่แล้ว +1

    Շատ հաճելի է լսել

  • @galinanikolaian1495
    @galinanikolaian1495 2 ปีที่แล้ว +2

    Ով չի լսում Ձեզ , նա իր կյանքում մեծ կորուստ ունի ։ Շատ հիանալի հաղորդում է , մեր օրերում շատ կան թաքնված տաղանդներ։ Ապրեք դուք , որ զբաղվում եք այդ աշխատանքով , միաժամանակ հիացնում եք լսողներին ։Շնորհակալություն

    • @TVSYC
      @TVSYC  2 หลายเดือนก่อน

      Շնորհակալություն