Webtv.am / ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. «Ես խարիսխ եմ...» / LEVON NERSISYAN. «I am anchor»

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 17 ก.ย. 2024
  • Նա ոգու և ազատության ասպետն էր... Հավերժական ասպետը... Նա լեգենդ էր... Նա առասպել էր... Նրա կյանքը լի էր առեղծվածներով: Նա ինքն առեղծված էր...
    Նրան սիրում էին ու սիրահարվում հազարավոր երիտասարդներ ... Նրան գերված լսում էին ամենատարբեր ընկերները, գործընկերները, պատահական անցորդներ...
    Նրա ներկայությամբ անհնար էր որևէ ստորություն անել կամ ասել...
    Այս ֆիլմը նվիրում ենք ոգու և ազատության հավերժական ասպետին: Նվիրում ենք սիրով ու խոնարհությամբ:
    Հատուկ շնորհակալություն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար:
    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեր կողքին եղան՝ Մարիա Ներսիսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Հակոբ Մովսեսը և շատերը...
    Լևոն Ներսիսյան եզակի երևույթը հավերժ մնալու է...:
    Ֆիլմի հեղինակն է Արայիկ Մանուկյանը: Հեղինակային տեքստից բացի, Ֆիլմում հնչում են նաև Կարեն Սվասյանի տեքստից հատվածներ՝ գրված Ռուզան Տոնոյանի և Շուշան Սիրունյանի կազմած «Լևոն Ներսիսյանի «ULTIMA VERBA»՝ կամ «Վերջին խոսք»» գրքի համար, ինչպես նաև Սիփան Շիրազի բանաստեղծությունները:

ความคิดเห็น • 25

  • @marinadellalyan2100
    @marinadellalyan2100 4 ปีที่แล้ว +13

    Ինչքան կարիք կա նման Փոթորկի մեր կյանքում, մեր` աղքատացած, որբացած, անտերացած, տգիտացած, կորած ժամանակներում... Հարություն Դելլալյանի առեղծվածային երաժշտությունն էլ իր ներքին լռությամբ լրացնում է այս փոթորիկը, որ կենսարար է, կենդանացնող ու ապաքինող: Շնորհակալ եմ, Արայիկ Մանուկյան: Հիանալի ֆիլմ է:

  • @galinanikolaian1495
    @galinanikolaian1495 4 ปีที่แล้ว +10

    Փառահեղ մարդ , հանճարեղ մտքեր եվ իսկական հայ

  • @artfandy3244
    @artfandy3244 4 ปีที่แล้ว +9

    Այս ֆիլմով Մեծ հայը կշարունակի կողմնորոշել մեզ

  • @idaaksen1572
    @idaaksen1572 4 ปีที่แล้ว +8

    Մեծ համարձակություն է պետք՝ Լևոն Ներսիսյանի մասին խոսելու համար, չգիտեմ՝ կկարողանայի՞ արդյոք խոսել իր մասին ես, կարծում եմ՝ ոչ... Մի-քանի տարի առաջ մտա համալսարանի մեր մասնաշենքը. ուզում էի անցնել միջանցնքերով, նայել մարդկանց դեմքերին, բայց ամենից շատ ուզում էի եթե ոչ մտնել Լևոն Ներսիսյանի լսարան, , ապա գոնե դրսից նայել ներս: Իհարկե՝ ոչինչ առաջվանը չէր ողջ մասնաշենքում, սակայն ամենից շատ ցավեցի նրա համար, որ չկար մեծ մարդու լսարանը: Զզարմանալի չէ՞, այն իր անունով կոչելու, թանգարան-լսարան սարքելու փոխարեն, ինչպես կվարվեին այլ երկրներում՝ մարդուկները գերադասել էին համալսարանից ի սպառ արմատախիլ անել նրա անունը ... Նրա՝ Լևոն Ներսիսյանի, այն մարդու, որը ժամանակ էր կերտում...

  • @karineaghababyan5988
    @karineaghababyan5988 3 ปีที่แล้ว +6

    Փառահեղ մտավորական. կունենա՞նք արդյոք նման մարդիկ. կասկածում եմ...ոգու սով է

  • @arminestepanyan3823
    @arminestepanyan3823 4 ปีที่แล้ว +10

    Փառահեղ մտավորական էր , իրական արժեք։ Խոնարհվում եմ Ձեր հիշողության առջև

  • @grairmagakian5673
    @grairmagakian5673 6 ปีที่แล้ว +14

    Արայիկ ջան, լացս եկավ ... կտոր մը մանկություն ... կտոր մը երիտասարդություն ... ու ... կտոր մը ... հանճարեղ մարդիք ...

    • @Webtvam
      @Webtvam  6 ปีที่แล้ว +1

      Շնորհակալ եմ Հրայր ջան:

  • @AkopianJaneta
    @AkopianJaneta 6 ปีที่แล้ว +10

    Հանճարեղ, բարձր ինտելեկտով, կրթված անձնավորություն

  • @ширкокгда
    @ширкокгда 3 ปีที่แล้ว +3

    Առաջվա հայերը շատ լավն են եղել,

  • @voiceofarmenianstvny5713
    @voiceofarmenianstvny5713 3 ปีที่แล้ว +3

    Ես շատ ուրախ եմ, որ եղա այն անձը, որ վերջին անգամ հանդիպեց մեր հանճարին ու հարցազրույց արեցի նրա հետ: Նյու Յորքից էի ժամանել. ինձ ասացին, որ Լևոնը ոչ մեկին չի ուզում տեսնել, բայց ի երջանկություն ինձ, համաձայնվեց մեր հանդիպմանը; Իր մոտ գնացի Լևոն Հախվերդյանի հետ, ու ապրեցի կյանքիս ամենահիշարժան, ամենաիմաստալից օրը: Ափսոս...ափսոս, որ նոր եկող սերունդները հնարավորություն չեն ունենա հանդիպելու այս հանճարի հետ, ափսոս, որ աղքատացավ մեր կյանքը ու ավելի խորացավ հոգու սովը.... Կարինե Քոչարյան

  • @NarekTonoyan1
    @NarekTonoyan1 5 ปีที่แล้ว +6

    Պարոն Մանուկյան, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք:

    • @Webtvam
      @Webtvam  5 ปีที่แล้ว

      Շնորհակալ եմ:

  • @karinekhachatryan7065
    @karinekhachatryan7065 2 หลายเดือนก่อน

    Հեգուդ մատաղ,իմ սիրելի Ընկ․ Ներսիսյան

  • @mariamgross6618
    @mariamgross6618 5 ปีที่แล้ว +5

    Yes ayd hrashk dasakhosi usanoghuhin em yeghel 1957/58tv in. Na kardum er Antik grakanutjun, ir zaynov, geghecik sharzhumnerov, mez tanum er depi Antik ashkharh. Na metsatarov ARTIST er. na mer Sokratn er. Unecel em hoyakap dasakhosner, shat khelaci @nkerner, bayc che handipel Levon Nersisyani mard tesakin. Yerjanik em yes, vor tsanot em yeghel u lsel em NRAN.

  • @liliyasimonyan3402
    @liliyasimonyan3402 4 ปีที่แล้ว +2

    Вай старый Мой город Ереван Джан какие были хорошие годы 😞👏😢

  • @gyulnazhorikyan5784
    @gyulnazhorikyan5784 7 หลายเดือนก่อน +1

    Ինչ հանճարեղ հայեր ենք ունեցել

  • @artprcompany2777
    @artprcompany2777 6 ปีที่แล้ว +5

    Մեծ ՄԱՐԴԸ...

  • @АнаитБагаян
    @АнаитБагаян 2 ปีที่แล้ว

    🙏🙏🙏🌾🌿🕊️

  • @reginatyomkina2007
    @reginatyomkina2007 3 ปีที่แล้ว

    Ես էլ ունեմ այդ զգացումը՝ որ ես խարիսխ եմ։

  • @liliyasimonyan3402
    @liliyasimonyan3402 4 ปีที่แล้ว +1

    Рынок Проспект эхх

  • @nvardqunbecyan6480
    @nvardqunbecyan6480 7 หลายเดือนก่อน

    Mec mardkanc arag misht el drner en pakvel.

  • @seradar5000
    @seradar5000 4 ปีที่แล้ว +2

    Հակոբը փչացրեց: