Առակ ամենալավ ամուսնու մասին

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 12 ก.ย. 2024
  • Մի կին գնում է քահանայի մոտ ու ասում. երկու տարի առաջ դու ինձ ու ամուսնուս պսակեցիր: Իսկ հիմա բաժանիր մեզ: Ես այլևս չեմ ուզում նրա հետ ապրել:
    «Իսկ ինչն է պատճառը, որ դու ուզում ես բաժանվել» հարցրեց քահանան: Կինը բացատրեց. «բոլոր կանանց ամուսինները ժամանակին տուն են գալիս, իսկ իմ ամուսինը միշտ ուշանում է: Աշխատանքից ուշ ժամերի է գալիս: Դրա պատճառով մեր տանը միշտ կռիվներ ու սկանդալներ են»:
    Քահանան զարմացավ ու հարցրեց. «Պատճառը միայն դա՞ է»: «Այո՛», պատասխանեց կինը: «Ես չեմ ուզում ապրել մի մարդու հետ, ով այդպիսի թերություն ունի»:
    «Լավ», պատասխանեց քահանան: «Ես ձեզ կբաժանեմ, միայն մեկ պայմանով: Գնա տուն, մի հատ բաղարջ հաց թխի ու բեր ինձ: Բայց, երբ հացը թխես, տնից ոչ մի բան մի չօգտագործես: Աղը, ջուրը, ձուն ու ալյուրը խնդրիր հարևաններիցդ: Ու նրանց անպայման բացատրի քո խնդրանքի պատճառը»:
    «Լավ», պատասխանեց կինը: Նա զարմացավ քահանայի տարօրինակ խնդրանքի վրա ու վերադարձավ տուն հաց թխելու:
    Նա գնաց հարևանի տուն ու հարևանի կնոջից մի բաժակ ջուր խնդրեց հաց թխելու համար: Հարևանի կինը զարամցավ, թէ «ի՞նչ է, ձեր ջուրը վերջացե՞լ է: Բակում ջրհոր կա»: «Չէ, չի վերջացել», պատասխանեց կինը ու բացատրեց, որ գնացել էր քահանայի մոտ մարդուց բաժանվելու համար, քահանան էլ իրենց ասել էր թէ հաց թխի և ջուրն ու ալյուրը հարևաններից ուզի:
    Հենց նա խոսքը վերջացրեց, հարևանուհին խորը հոգոց հանեց ու ասաց: «Էհհհհ, երանի թէ դու իմանայիր թէ ինչպիսին է իմ ամուսինը», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնուց:
    Դրանից հետո կինը գնաց մյուս հարևանուհու մոտ ալյուր խնդրելու: «Ձեր տանն ինչ է, ալյուրն է՞ վերջացել», հարցրեց 2րդ հարևանուհին: «Չէէէ», պատասխանեց կինն ու սկսեց պատմել որ գնացել էր քահանայի մոտ ու խնդրել բաժանվել իր ամուսնուց: Խոսքը դեռ չեր ավարտել, երբ 2րդ հարևանուհին ասաց «այ կնիկ բա որ դու իմ տեղը լինեիր ո՞նց պիտի դիմանայիր», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնու թերություններից:
    Ու այսպես, այս կինը որ հարևանուհու մոտ որ մտավ հաց թխելու պարագաների համար, բոլորն էլ հերթով երկար-բարակ բողոքեցին իրենց ամուսիններից:
    Վերջապես նա հասավ տուն, մի լավ հաց թխեց, բերեց քահանային ու տվեց նրան հետևալ խոսքերով: «Շնորհակալություն, տեր հայր, անուշ արեք իմ թխաց հացը ձեր ընտանիքով: Միայն խնդրում եմ, պետք չէ ինձ բաժանել իմ ամուսնուց»:
    «Իսկ ինչու՞, ինչ պատահեց աղջիկս», հացրեց քահանան:
    «Բանը նրանում է, որ իմ ամուսինը, պարզվում է, բոլորից լավն է», պատասխանեց կինը:
    Սիրելի բարեկամներ: Երբեմն մենք շատ սուբյեկտիվ ենք նայում մեր կյանքի իրավիճակներին, սխալ գործում ու քանդում այն լավը, որ մենք ունենք: Բայց եթե օբյեկտիվ նայենք, լայն նայենք մեր իրավիճակներին, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Պարզապես աշխատել է պետք իրավիճկաներին վրա ու դրանք շտկել: Մի կենտրոնացեք ձեր պակասությունների վրա: Այլ հաշվեք ձեր օրհնություններն ու Աստծուն փառք տվեք դրանց համար:
    (Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ www.tinyurl.com... որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):

ความคิดเห็น • 68

  • @ahareyan
    @ahareyan  13 วันที่ผ่านมา

    Սիրելի բարեկամներ, այս էջին կարող էք նաև հետևել Տելեգրամում t.me/ahareyan

  • @user-hm7ry5xx4x
    @user-hm7ry5xx4x 2 ปีที่แล้ว +6

    Ամեն ինչի մեջ պետք է լավը տեսնել ,լավը գտնել,Փառք Աստծո ամեն ինչի համար🙏🙏🙏

  • @Modernregression
    @Modernregression 5 ปีที่แล้ว +19

    Եթե բոլոր քահանաները լինեն այդպիսին (խելացի, ազնիվ, անշահախնդիր, աստվածավախ), ապա չեն լինի տարաձայնություններ հայ քրիստոնյաների շրջանում։ Իսկ ընտանիքներում կլինի իսկական սեր և ամրություն։ Աստված օրհնի և պահապան լինի նաև ազնիվ քահանաներին։

  • @goarikmkrtchyan9807
    @goarikmkrtchyan9807 8 หลายเดือนก่อน +5

    Լավ խրատական առակ էր ։Աստված օգնական պահապան լինի բոլորիս ընտանիքների համար։Ամեն։

  • @ahareyan
    @ahareyan  5 ปีที่แล้ว +82

    Աստված օրհնի և ամրացնի մեր բոլորի ընտանիքները բարեկամներ ջան:

    • @mananaenko2075
      @mananaenko2075 5 ปีที่แล้ว +3

      Armen Hareyan oo indz shat ognec iskapes Orhnvac lines Exbayrs

    • @ahareyan
      @ahareyan  5 ปีที่แล้ว +5

      @@mananaenko2075 Փառք Աստուծո ամեն ինչի համար:

    • @armanatv2510
      @armanatv2510 5 ปีที่แล้ว +2

      Armen Hareyan շնորակալ եմ անչափ

  • @achxenfrangulyan9
    @achxenfrangulyan9 5 ปีที่แล้ว +25

    Շատ օգտակար առակ էր ես ինքս էլ դասեր քաղեցի,շնորհակալություն։

  • @svetagrigoryan7459
    @svetagrigoryan7459 5 ปีที่แล้ว +30

    Աստված շատ օրհնի ձեզ, Աստված ձեզ իմաստություն է տվել որ փոխանցեք մեզ իր խոսքը, փառք Տիրոջը ձեզ համար

  • @shushikgerolimou5664
    @shushikgerolimou5664 10 หลายเดือนก่อน +3

    Ուսուցանող առակ է Աստված պահսպան Ձեզ😊

  • @leoetimyan2840
    @leoetimyan2840 ปีที่แล้ว +4

    Спасибо 🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @prestigio9713
    @prestigio9713 5 ปีที่แล้ว +3

    Shnorhakal eng ameninchi hamar... Amen

  • @susanbalumyan6469
    @susanbalumyan6469 5 ปีที่แล้ว +7

    Աստված Ձեզշատ օրհնի այս օրհնյալ գործի համար։

  • @fridagaribyan5896
    @fridagaribyan5896 ปีที่แล้ว +2

    Ամեն Աստված քեզ ավելին տա Արմեն ձան🙏🙏

  • @user-sj5lt3zi4n
    @user-sj5lt3zi4n 9 หลายเดือนก่อน +1

    Ամեեեն , Տերը օրհնի շատ լավն էր

  • @AmAm-pm8qg
    @AmAm-pm8qg 5 ปีที่แล้ว +24

    Շնորհակալ ենք,Աստված օրնի ձեզ,շատ օգտակար գործ եք անում:Պարզ,հասկանալի,խորիմաստ ու դեպի փրկություն առաջնորդող ձայնագրություններ են:

    • @ahareyan
      @ahareyan  5 ปีที่แล้ว +3

      Սիրով: Ձեզ էլ Տերն օրհնի: Փառք Աստուծո ամեն ինչի համար: Դուք էլ, խնդրում եմ, օգնեք տարածել ու ավելի շատ մարդկանց հասցնել: Կիսեք սոցիալական ցանցերում ու պատմեք այս բաների մասին ձեր շրջապատում:

    • @AmAm-pm8qg
      @AmAm-pm8qg 5 ปีที่แล้ว +4

      Ամեն օրս համարյա սկսվում է ձեր ձայնագրությունները տարածելով,որ ամբողջ օրվա ընթացքում մտածեն դրա մասին:էլի մի փոքր սերմ է....

    • @varduhibabikyan5151
      @varduhibabikyan5151 5 ปีที่แล้ว

      th-cam.com/channels/MeBEBGJR8QlDnKXq7pngQQ.html

  • @user-ji4rn3og4q
    @user-ji4rn3og4q 7 หลายเดือนก่อน +1

    Աստված օրհնի բոլորիս ընտանիքները Արմեն Հարեյան ջան Փառք Տիրոջը

  • @elenagasparyan8018
    @elenagasparyan8018 5 ปีที่แล้ว +5

    Amen!!!🙏🙏🙏

  • @allahovsepyan9480
    @allahovsepyan9480 5 ปีที่แล้ว +11

    Ayo apsos ,vor ush enq haskanum.

  • @shushikgerolimou5664
    @shushikgerolimou5664 10 หลายเดือนก่อน +1

    Ամեն

  • @user-xm3ck8fl9k
    @user-xm3ck8fl9k 5 ปีที่แล้ว +2

    Շնորհակալություն

  • @jannaarakelyan8092
    @jannaarakelyan8092 7 หลายเดือนก่อน +1

    🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻

  • @hakoblalazaryan7376
    @hakoblalazaryan7376 2 ปีที่แล้ว

    ԱՄԵՆ🙏🙏🙏

  • @edgardd2403
    @edgardd2403 5 ปีที่แล้ว +3

    Shnorhakalutyun, Astvac shat orhni

  • @ЗхА5я
    @ЗхА5я 22 วันที่ผ่านมา

    Ինչ լավ պատմություն է😊😢

  • @tiruhighazaryan7611
    @tiruhighazaryan7611 5 ปีที่แล้ว +6

    Shat shat shnorhakalutyun

  • @user-qy3vu4db6c
    @user-qy3vu4db6c 2 ปีที่แล้ว +1

    БЛАГОДАРЮ🌹

  • @dffccfff
    @dffccfff ปีที่แล้ว

    AMEN

  • @darcsaq2752
    @darcsaq2752 5 ปีที่แล้ว +9

    Մարտիկ պիտի գնահատեն իրենց ունեցածը

  • @goharsahakyan1986
    @goharsahakyan1986 5 ปีที่แล้ว +3

    Apres. Tery. Orhni

  • @ezdixan1562
    @ezdixan1562 5 ปีที่แล้ว +2

    👍👍👍

  • @Lala-di7hn
    @Lala-di7hn 4 วันที่ผ่านมา

    🙏🙏🙏🙏💞💞💞💞

  • @tikinanna5634
    @tikinanna5634 5 ปีที่แล้ว +2

    Haskachoxen,Amenjamanakner dajanen

  • @arevik57
    @arevik57 ปีที่แล้ว

    Orhnveq se@ndeserund🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @АртурВарламов-ю9х
    @АртурВарламов-ю9х 5 ปีที่แล้ว +5

    Barev cez astvac ortni cer amen mi xosk@ vor matucum es shat gexecik u irakan kyanki hamapatasxan

    • @ahareyan
      @ahareyan  5 ปีที่แล้ว

      Սիրով: Ձեզ էլ Տերն օրհնի: Փառք Աստուծո ամեն ինչի համար: Դուք էլ, խնդրում եմ, օգնեք տարածել ու ավելի շատ մարդկանց հասցնել: Կիսեք սոցիալական ցանցերում ու պատմեք այս բաների մասին ձեր շրջապատում:

    • @varduhibabikyan5151
      @varduhibabikyan5151 5 ปีที่แล้ว

      th-cam.com/channels/MeBEBGJR8QlDnKXq7pngQQ.html

  • @ГагикТовмасян-э8к
    @ГагикТовмасян-э8к 5 ปีที่แล้ว +6

    Екек линенк шнорhакал мер асцуц парк тирочн амен алелуя

  • @user-rp7wf2on5j
    @user-rp7wf2on5j 2 ปีที่แล้ว

    Аствац.паи.ев пашпани болрис тнере порцанкиц парк Астцун Амен ❤❤❤🙏🙏🙏🌹🌹🌹

  • @nairagrigoryan3835
    @nairagrigoryan3835 5 ปีที่แล้ว +3

    Shnorhakalutyun lav araki hamar bayc es hamozva ei vor im amusin@ amenalavn e

  • @chashkalozhkasb3573
    @chashkalozhkasb3573 5 ปีที่แล้ว

    Da nshanakume vor hay tghamarde amusin ljneluc shaat herue.

  • @alfaevomexa594
    @alfaevomexa594 4 ปีที่แล้ว

    🙏🏼🙏🏼🙏🏼paravorvi TER@

  • @user-lg5hm1cu3r
    @user-lg5hm1cu3r 5 ปีที่แล้ว +3

    Astvac qes el orhni u pahpani....

  • @gayanrostom9958
    @gayanrostom9958 5 ปีที่แล้ว +2

    Petqe amenich sary datel

  • @Алвард-з9ъ
    @Алвард-з9ъ 2 หลายเดือนก่อน

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘👏👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🧡🧡💛💛💛💛💗💗💗💚💚💚

  • @gayanetigranyan5582
    @gayanetigranyan5582 5 ปีที่แล้ว

    Մաղաքիա 2:16

  • @старси
    @старси 5 ปีที่แล้ว +2

    Аствац орни

  • @hamikshahbazyan9823
    @hamikshahbazyan9823 2 ปีที่แล้ว

    PARQASCUNAMENAMENAMEN

  • @user-ug1dm4xp6t
    @user-ug1dm4xp6t 5 ปีที่แล้ว +3

    Arakner@ poxum en mez

  • @mariannapoghosyan8837
    @mariannapoghosyan8837 5 ปีที่แล้ว +2

    Այսինքն լավ ամուսին չկա, շուրջդ բոլորը դժբախտ են,բայց որ յոլա են գնում դու էլ կարող ես յոլա գնալ
    Ոչ պետք ա բաժանվել ու ապրել քո ուզած կյանքով,լավ է մենակ քան մեկի հետ դժբախտ

    • @ahareyan
      @ahareyan  5 ปีที่แล้ว +6

      Մարիաննա ջան, իսկ մի՞ թէ կատարյալ կին կա: Ամեն մարդ մի բան ունի: Ամեն մարդ մի բզիկ ունի, ամեն մարդ մի խասիաթ ունի: Սերը համբերել է: Դուք ինչպես ուզում էք այդպես ապրեք, իսկ այս էջում ես խոսում եմ Աստուծո Խոսքի մասին:

    • @user-uk9gl8sj9j
      @user-uk9gl8sj9j 5 ปีที่แล้ว +1

      Если муж альфонс? Некоторые не разводятся назло соседа.Но это не решение вопроса,самы мучаются.Если нет любви,нет... нету денег,уважение,взаимопонимание,.? Терпят когда рядом порядочный человек а не альфонс.

  • @Алвард-з9ъ
    @Алвард-з9ъ 2 หลายเดือนก่อน

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИН ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘😘👏👏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @Gayane...
    @Gayane... 3 หลายเดือนก่อน

    Shnorhakal em. Parq Tiroj@.Tox @ntaniqner@ amur linen Asco mej.

  • @araxiaxachatryan4975
    @araxiaxachatryan4975 ปีที่แล้ว

    Շնորհակալություն