Սիրում եմ ես ձյունը, Երբ որ նա իջնում է Անտես երկինքներից այս մայթերին, Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ դու շրջում ես, Ինքդ էլ չիմանալով անրջում ես Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի: Սիրում եմ ես ձյունը, Երբ որ նա իջնում է, Դու հիշում ես հանկարծ Անցած տարիներիդ խայտանքը մանկական, Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է: Դու հիշում ես հանկարծ Երբե՜ք չմոռացված այն աղջըկան, Որի թարթիչներին իջած ձյունը Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը… Սիրում եմ ես ձյունը, Երբ որ նա իջնում է, Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես, Որ գալիքը, վաղը, որ ապագան Քեզ չտեսած անգամ՝ Ճանաչում է: Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է. Քաղցր է թվում, որ դու Այս կյանքում չես ծնվել օրապակաս, Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս, Որ շնչո՜ւմ ես… Սիրում եմ եմ ես ձյունը։ Սիրում եմ ես ձյունը, Երբ որ նա իջել է, Երբ իջել է նաև լռությունը, Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով, Դու զգում ես նրա Փխրունության վրա Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը... II.1955թ. Մոսկվա
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է
Անտես երկինքներից այս մայթերին,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ դու շրջում ես,
Ինքդ էլ չիմանալով անրջում ես
Այն, ինչ կյանքում վեհ է և անթերի:
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է,
Դու հիշում ես հանկարծ
Անցած տարիներիդ խայտանքը մանկական,
Եվ քաղցրորեն սիրտըդ քեզ տանջում է:
Դու հիշում ես հանկարծ
Երբե՜ք չմոռացված այն աղջըկան,
Որի թարթիչներին իջած ձյունը
Լսելի է դարձրել սրտիդ բաբախյունը…
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջնում է,
Ինքդ էլ չիմանալով՝ անրջում ես,
Որ գալիքը, վաղը, որ ապագան
Քեզ չտեսած անգամ՝
Ճանաչում է:
Եվ հաճույքից սիրտըդ խենթորեն ուռչում է.
Քաղցր է թվում, որ դու
Այս կյանքում չես ծնվել օրապակաս,
Որ ապրո՛ւմ ես, որ կա՛ս,
Որ շնչո՜ւմ ես…
Սիրում եմ եմ ես ձյունը։
Սիրում եմ ես ձյունը,
Երբ որ նա իջել է,
Երբ իջել է նաև լռությունը,
Եվ մեծաքա՜յլ, դանդա՜ղ, լո՛ւռ շրջելով,
Դու զգում ես նրա
Փխրունության վրա
Քո մարդկայի՜ն մարմնի ծանրությունը...
II.1955թ.
Մոսկվա
Սիրում եմ ես ձյունը,երբ տաղանդը կարդում է մեծությանը...🙏🙏🙏💥🌄
Բրավո Սամվել Թոփալյան
❤❤❤❤
Shat ha&eli e lsel Dzer gexecik asmunq@ 👏👏👏
Շնորհակալ եմ:
Օօօ
Շաաատ
Սիրուն էր😍😍
👍👍👍👍❤️
❤❤❤❤❤💋💋💋💋💋
BRAVOOOOOO SAMVEL JAN
Դարը փոխվեց, ձյունի հետ միասին:
Ղողանջ ներմանը կասմունքե՞ք