A Ajemyan / Mubaris Tagiev, 1982: The Age of Love - Variety Orchestra of Armenia, Melodiya LP

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 ต.ค. 2024
  • From the LP shown above, issued in 1984on the Melodiya label, catalogue number C60 20321 005.
    Ալեքսանդր Աճեմյանի (1925-1987) անունը սերտորեն կապված է սիմֆոնիկ և երգային ժանրերի հետ: Նա հեղինակ է հինգ սիմֆոնիաների, որոնց մեջ կան նաև ծրագրային բնույթի սիմֆոնիաներ` «Սասունցի Դավիթ» (5-րդ), «Յոթ երգ Հայաստանի մասին»` ըստ Գևորգ Էմինի (6-րդ): Նրա գրչին են պատկանում նաև «Հովվերգական սիմֆոնիետ», «Ռեքվիեմ», Հովհաննես Թլկուրանցու խոսքերով վոկալ շարք:
    Ալեքսանդր Աճեմյանը հայ երաժիշտներից առաջինն էր, որ սիմֆոնիկ նվագախումբ մտցրեց մարդկային ձայն (սոպրանո), ինչպես օրինակ` նրա երկրորդ սիմֆոնիան:
    Ալեքսանդր Աճեմյանին հոգեհարազատ էր նաև երգի տարերքը: Նա հեղինակ է հուզական և քնարական բազում երգերի, որոնք սիրով հնչեցնում են հայ երգիչ-երգչուհիները և հաճույքով ունկնդրում երաժշտասերները:
    Ընդհանրապես անցյալ դարի վերջին տասնամյակներում հայ երաժշտության զարգացող ոլորտներից եղան տարբեր բնույթի և ուղղվածության երգերը: Սրանք թե´ ժողովրդական ռիթմի ու ինտոնացիայի առանձնահատկություններից սերված երգեր էին, թե մետրառիթմական, ելևէջային, դինամիկ տեմբրային առանձնահատկություններով օժտված էստրադային երգեր: 80-ական թվականներից այս բնագավառ մուտք գործեցին նաև ռոք երաժշտության տիպական հատկանիշները:
    "David Hertzberg"

ความคิดเห็น • 2