Սյունի վանքը՝ չքնաղ ու սրբաշուք, երկնանման գմբեթահարկ խորանով

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 16 ต.ค. 2024
  • 2020 թ. օգոստոսի 20-ին Սյունի բերդում եւ Սյունի ավանում, նաեւ Քարաբերդում ու Ծակ քար ամրոցում, լինելուց հետո մենք հասանք Սյունի վանք, որն էլ մեր ուխտագնացության նպատակն էր:
    Սույն հրապարակման մեջ կներկայացնենք Ստեփանոս Օրբելյանի, Սեդրակ Բարխուդարյանի, Մորուս Հասրաթյանի, Վարազդատ Հարությունյանի, Ստեփան Մնացականյանի նկատառումները Սյունի վանքի մասին: Բայց նպատակահարմար է նախեւառաջ տալ համառոտ պատկերացում տաճարի մասին: Եվ այսպես՝ «Սյունի վանքը գտնվում է Սիսիան քաղաքում, նրա հյուսիս-արեւմտյան մի դարավանդի վրա: Վաղ միջնադարում այն Հայաստանի կրոնական, մշակութային եւ ուսումնագիտական նշանավոր կենտրոններից մեկն էր: Վանական համալիրից պահպանվել է միյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, որը հայտնի է նաեւ Սուրբ Հովհաննես անվանումով:
    Սյունի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը հիմնվել է ճանաչված ավանդական սրբավայրում՝ հնագույն հեթանոսական տաճարի տեղում:
    1988 թ. օգոստոսին` տաճարի շրջակայքի բարեկարգման եւ սալահատակման աշխատանքների ժամանակ, տաճարի արեւմտյան մուտքի մոտ, հիմքի մակերեւույթից մոտ մեկ մետր խորության վրա, պատահաբար հայտնաբերվեց հեթանոսական զոհարան (բագին):
    Զոհասեղանն ուներ 240 սմ երկարություն եւ 80 սմ լայնություն:
    Զոհասեղանն այժմ մնում է սալահատակի տակ ու ենթակա է գիտական ուսումնասիրության:
    IV-IX դարերի Սյունիքի կրոնական կենտրոն Սյունի վանքը եղել է վաղ միջնադարյան Հայաստանի մշակույթի եւ գիտության ամենանշանավոր կենտրոններից մեկը» (Թաթուլ Սյունի, Սյունի վանքը):
    Եկեղեցին նորոգվել է 1959-61 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ: Նա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ 1989 թ. ապրիլին այցելել է եկեղեցի:
    Մատենագիրներ, ովքեր զբաղվել են Սյունի վանքի գիտական ուսումնասիրությամբ
    Առաջին գրավոր հիշատակությունը Սյունյաց տան անզուգական պատմիչ Ստեփանոս Օրբելյանինն է (Սյունիքի պատմություն, Երեւան 1986):
    Տաճարին անդրադարձել է Ղեւոնդ Ալիշանը «Սիսական» երկի մեջ:
    Սյունի վանքի կառուցման ժամանակի թվագրողներից է եղել ռուս պատմաբան Տոկարսկին:
    Խնդրո առարկայով զբաղվել է ռուս հնագետ, արվեստաբան Ա. Յակոբսոնը:
    Սյունի տաճարի գիտական ուսումնասիրությամբ զբաղվել է Վարազդատ Հարությունյանը:
    1958 թվականին անվանի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը գրի է առել տաճարի վիմագիր արձանագրությունները, որոնք տեղ են գտել 1960 թ. հրատարակված «Դիվան հայ վիմագրության» ժողովածուի 2-րդ պրակում:
    Սյունի վանքը հետազոտության առարկա է դարձրել ճարտարապետ Ստեփան Մնացականյանը (Սիսավանի պատկերաքանդակները եւ տաճարի կառուցման ժամանակը (Երեւան 1961), ինչպես եւ «Սիսավանի տաճարը» (ՊԲՀ, 1965, թիվ 4), «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» (Երեւան 1960)):
    Սյունի վանքի գիտական ուսումնասիրմամբ զբաղվել է ճարտարապետության պատմաբան Ալ. Մանուչարյանը (Քննություն IV-XI դարերի շինարարական վկայագրերի, Երեւան 1977):
    Տաճարին անդրադարձել է ճարտարապետ Տիրան Մարությանը (Архитектурные помятники…):
    Մատենագիրների շարքում հարկ է նշել նաեւ իտալացի ուսումնասիրող Տոմմազո Բրեչչիա Ֆրատադոկու անունը (Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Երեւան 1986):
    Այս ցանկում, անշուշտ, իրենց անփոխարինելի տեղն ունեն մեր հայրենակիցներ Մորուս Հարսաթյանը եւ Թադեւոս Հակոբյանը (Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական հետազոտություններ, Երեւան 1985, ինչպես եւ Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երեւան 1968):
    Ուշագրավ է Թաթուլ Սյունիի «Սյունի վանքը» աշխատությունը (Մոսկվա 2007):
    Եվ, իհարկե, վերոնշյալը մատենագիրների ամբողջական ցանկը չէ:
    Ստեփանոս Օրբելյանը Սյունի վանքի մասին
    Անդրադառնալով Սյունյաց աշխարհում եղած վանքերի, եկեղեցական միաբանությունների եւ նրանց քանակի մասին, պատմիչը նշում է՝ «Առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրը, Տաթեւն է: Նրան հաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը, ապա՝ Սյունի վանքը, որի եկեղեցին չքնաղ ու նորակերտ ձեւով, երկնանման գմբեթահարկ խորանով կանգնեցրել է մեծ բարեպաշտուհի Սյունյաց տիկին Վարազդուխտը՝ Սուրբ Լուսավորչի անունով, հայոց թվականությունից առաջ: Վանքի առջեւ, գեղեցիկ հրապարակի մեջտեղում իշխանները կառուցում են արքունական տուն ու իշխանանիստ ապարանք. եւ ասում են, թե ամեն օր պատարագի ժամին եկեղեցի էին գալիս» (Սյունիքի պատմություն, էջ 281):
    Մորուս Հասրաթյանը Սյունի վանքի մասին
    «Արդի Սիսիանի կենտրոնի փոքրիկ բարձրության վրա է գտնվում Հռիփսիմեի տիպի հայկական նշանավոր կենտրոնագմբեթ տաճարներից մեկը՝ Սյունի վանքը, որին հետագայում կոչել են Սիսավանի եկեղեցի, Ղարաքիլիսայի եկեղեցի… Ահա, ցարդ կանգուն այս տաճարի մասին է գրում պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հետեւյալը…
    Շուրջ 800 տարի հետո պատմիչն այսքան գեղեցիկ ու սեղմ խոսք է ասում նահանգի իշխանանիստ վայրի՝ Սյունի ավանի եւ նրա մեջ կառուցված տաճարի մասին՝ համարելով, որ կառուցված է Սյունյաց տիկին Վարազդուխտի կողմից, հայոց թվականից, այսինքն` 551 թվականից առաջ: Բայց նկարագրվող եւ ցարդ աննշան փոփոխություն կրած այդ շենքը, իր ոճով կարող էր կառուցվել միայն 575-675 թվականների արանքում (ունի 637 թվականի մի արձանագրություն, բայց ոչ կառուցման): Ըստ երեւույթին, շենքի հարավային դռան (մուտքի) վրա ունեցել է արձանագրություն, բայց դուռն ամբողջովին նորոգված է: Ավելի հավանական է, որ նույն շենքի տեղում եղել է 4-5-րդ դարերում կառուցված ավելի հին տաճար, ավերված՝ ժամանակի ընթացքում կամ երկրաշարժից» (Մորուս Հասրաթյան, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երեւան 1985, էջ 133-134):

ความคิดเห็น • 1

  • @davidyan7354
    @davidyan7354 6 หลายเดือนก่อน

    որակը՞