Նոր Հոգեվոր Երգ 2022/ ԵՍ ՔՈ ՄԵՋ ԵՄ .ԴՈւ ԻՄ ՄԵՋ Արմեն Աթանեսյան

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 11 ก.ย. 2024
  • ԱՀՔ Ֆրանսիա 2022
    Նոր Հոգեվոր
    ԵՍ ՔՈ ՄԵՋ ԵՄ .ԴՈւ ԻՄ ՄԵՋ
    Խոսք - Օֆիկ Մարտիրոսյան
    երգ. Երաժշտ. Արմեն Աթանեսյան
    Գործիքավորում - Արմեն Աթանեսյան
    Հիսուս , սիրո իմ Աստված
    Քո Սուրբ Արյամբ եմ գնված ,
    Դու ինձ հետ ես , մենակ չեմ ,
    Հավիտյանս քեզ հետ եմ ։
    Քո մոտ սեր կա , լռություն ,
    Խաղաղություն , օրհնություն ,
    Հոգուս աչքերն են բաց ,
    Քեզ հետ շրջում եմ կամաց ։
    ԿՐԿՆԵՐԳ
    Ես Քո մեջ եմ . Դու իմ մեջ ,
    Միաբան ենք , մենք անվերջ
    Շուքս է ապրում երկրում ,
    Տեր , Քո մեջ եմ , երկնքում ։
    Քո երկնային վարդերի
    Անուշաբույր եմ շնչում ,
    Հասանելի է այն ինձ ,
    Վայելում եմ Քո ներսում ։
    Թռչունները երկնային
    Քաղցրաձայն են գեղգեղում ,
    Ողջ եթերն է ձայներից
    Արձագանքում , հրճվում ։
    Շատրվաններն են երգում ,
    Առվակները կարկաչում ,
    Եթերային համերգը
    Ամենուր է տարածվում ։
    Երկրպագության ժամին
    Հրեշտակներն են խոնարհվում ,
    Տեր , ես էլ եմ մասնակից ,
    Փառաբանում եմ , երգում ։

ความคิดเห็น • 138