Nune Sargsyan - Կոմիտաս "Զուլո", Komitas "Zoulo", "Շողեր ջան", "Shogher jan" (Armenian folk songs)

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 20 ม.ค. 2025

ความคิดเห็น • 1

  • @nune.sargsyan_singer
    @nune.sargsyan_singer  7 วันที่ผ่านมา

    Հայ ժողովրդական «Շողեր ջան» երգն է՝ Նունե Սարգսյանի կատարմամբ: նվագակցում է Ռուբեն Մուրադյանը։
    Բնապաշտական ժամանակներում երգը վերաբերել է Արևին և Լուսաբերին, որին անվանել են նաև Լուսաստղ կամ պարզապես Աստղ: Ավելի ուշ այն սկսել է արտահայտել Վահագնի և Աստղիկի սերը՝ պահպանելով տարվա եղանակների նկարագրությունը՝ ըստ հերթականության: Հայտնի է, որ Վահագնը եղել է ոչ միայն ռազմի ու քաջության, այլև արևի աստվածը:
    Երգի առաջին տունը նկարագրում է վաղ գարունը, երբ ամպամած է երկինքը, բայց արդեն ձմեռվա նման առատ ձյուն չի գալիս, այլ մեկ կտրվում է, մեկ մի քանի փաթիլ է երևում ամպի տակ: Իսկ ո՞վ է այդ դեպքում Շողերը: Մեր կարծիքով՝ սա Արևի ծագելուց անմիջապես առաջ երկնքում շողացող նույն Լուսաստղն է՝ Աստղիկը, որին սիրավառ Վահագնը խնդրում է շորորալ, պարել իր համար:
    Երկրորդ տան մեջ Շողեր-Աստղիկի գեղեցկությունից ու հմայիչ պարից Արև-Վահագնի սիրտը լցվում է մի նոր կրակով, եղանակը օրեցօր ավելի է տաքանում, Վահագնի աչքերից քունը կամաց-կամաց հեռու է փախչում, և արևը հետզհետե սկսում է ավելի ուշ մայր մտնել:
    Երրորդ քառատողում տեսնում ենք ամռան նկարագրությունը՝ «Հուրք ա թափում վերիցը», քանի որ Արև-Վահագնն արդեն դիցուհու սիրուց ամբողջ էությամբ վառվում է: Եվ Աստղիկին խնդրում է իր սիրտը հովացնելու համար Վարդավառի տոնին իր համար ոչ թե ջուր, այլ ձյուն բերել սարերից: Ամռան կեսերին այսօր էլ նշվում է Վարդավառը՝ սիրո դիցուհի Աստղիկին նվիրված տոնակատարությունը, որի ընթացքում մարդիկ միմյանց վրա ջուր են շաղ տալիս: Քրիստոնեության ընդունումից հետո Վարդավառը դարձավ Հիսուսի պայծառակերպության տոն, սակայն հեթանոս հայերը հավատում էին, որ այդ օրը Աստղիկ դիցուհին սրբագործում է ջուրը, որը միմյանց վրա ցանելով մարդիկ միմյանց ցողում էին աստվածային սիրով ու ջերմությամբ: Ինչպես տեսնում ենք, Աստղիկը սերտորեն առնչվում էր ջրի պաշտամունքի հետ, իսկ նախորդ երգերում մենք արդեն տեսանք, որ Մշո դաշտով հոսող գետում լողացող երկու հարսներից մեկը հենց Լուսաբեր-Աստղիկն էր:
    Այժմ տեսնենք, թե ինչ է պատմվում «Շողեր ջան» երգի չորրորդ տան մեջ. ամառն անցել է, ձյուն է դրել սարերի գլխին, սկսվել է աշունը: Շողեր-Աստղիկի շեկլիկ յարը՝ Արև-Վահագնն արդեն շուտ է տուն գնում՝ մայր մտնում:
    Եվ ահա, գալիս է հինգերորդ տունը, որը, ըստ Ռոբերտ Աթայանի, երգին հաղորդում է զարմանալիորեն ողբերգական ավարտ, իսկ մեր կարծիքով պարզապես խորը աշնան նկարագրություն է, և ողբերգական ոչինչ չկա, քանի որ Արև-Վահագնը շարունակում է երգում հանդես գալ առաջին դեմքով և դիմում է իր սիրեցյալ Աստղիկին, ասելով, որ դեռ մուրազին չհասած իր վրա խորունկ քուն է եկել. գալիս է ձմեռը՝ երկինքը և արևը ծածկելով սպիտակ ու թանձր ամպի շերտով: Արևն արդեն չի երևում, քնում է:
    Իսկ ո՞րն է սիրահարի մուրազը. հասնել իր սիրած էակին: Բայց Արևն ու Լուսաստղը երբեք իրար չեն հասնում, երբեք երկնքում միաժամանակ չեն երևում, որովհետև արևի առաջին շողերի հետ Աստղն այլևս չի երևում: Եվ այդպես, Արև-Վահագնը չի հասնում իր մուրազին:
    Վերջին քառատողում պատմվում է, որ աշունը սարերից ցած իջնելով ծառերից թափել է տերևները, իսկ յարից հեռացած Շողերը դարդով է լցվել և չի փայլում առաջվա պես:
    Այս տխուր խոսքերն էլ, սակայն, երգվում են նույն զվարթ մեղեդիով, ինչ Շողերի՝ երջանկությունից պարելու տեսարանները: Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած չէ, կանցնի ձմեռը և կզարթնի Արև-Վահագնը, ու ամեն ինչ կսկսվի նորից:
    Ամպել ա, ձուն չի՛ գալի,
    Շողե՜ր ջան,
    Սարիցը տուն չի՛ գալի,
    Շողե՜ր ջան,
    Դու շորորա՛, դուն օրորա՛
    Շողե՜ր ջան,
    Ամպի տակին ձուն կերևա,
    Շողե՜ր ջան:
    Սիրտս կըրակով լըցված,
    Շողե՜ր ջան,
    Աչքերիս քուն չի գալի,
    Շողե՜ր ջան,
    Դու շորորա՛, դուն օրորա՛
    Շողե՜ր ջան,
    Ամպի տակին ձուն կերևա,
    Շողե՜ր ջան:
    Հուրք ա թափում վերիցը,
    Ես վառա քո սերիցը,
    Վարդավառին ինձ համար
    Ձուն բեր դու սարերիցը:
    Սարի գլխին ձուն եկավ,
    Շողե՜ր ջան,
    Շեկլիկ յարըդ տուն եկավ,
    Շողե՜ր ջան,
    Ուն կերևա, ձուն կերևա,
    Շողե՜ր ջան,
    Բերդի տակին տուն կերևա,
    Շողե՜ր ջան:
    Դեռ մուրազիս չըհասած,
    Շողե՜ր ջան,
    Վըրես խորունկ քուն եկավ,
    Շողե՜ր ջան,
    Ուն կերևա, ձուն կերևա,
    Շողե՜ր ջան,
    Բերդի տակին տուն կերևա,
    Շողե՜ր ջան:
    Աշունն եկավ սարիցը,
    Տերև թափեց ծառիցը.
    Շողոն դարդով լըցվել ա,
    Հեռացել ա յարիցը: