Լևոն Շանթ - Հին Աստվածներ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 11 ต.ค. 2024
  • Հատված «Հին Աստվածներ»
    ռադիոբեմադրությունից...
    Իջե՛ք,իջե՛ք, երազներ,
    իջե՛ք զգույշ երազներ,
    շոյո՛ղ,անո՜ւշ երազներ,
    իջե՛ք քնքո՜ւյշ երազներ:
    Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
    բախտի կարկաչ ու հույսեր.
    դող ու անձուկ ու կարոտ,
    ծածուկ արցունք վարանոտ.
    խելքի-մտքի հակասում,
    միշտ նո՛ր կյանքի սպասում...
    Իջե՛ք,իջե՛ք, երազներ,
    ...
    Գգվանք,ժպիտ, գույն ու բույր,
    աչեր վճիտ ու համբույր.
    իղձեր անվերջ, անմեկին,
    տագնապ ու տենչ մոլեգին.
    օրօր,գրգիռ ու հույզեր,
    սրտի թրթիռ, երգ ու սեր...
    Իջե՛ք,իջե՛ք, երազներ,
    ...
    Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
    ցնորքներ վառ ու առկայծ.
    հավատ ուժի, մեծության
    փառքի,կամքի գոյության.
    շռինդ,թնդյուն, հպարտանք,
    իմաստություն...
    բյո՛ւր պատրանք:
    Իջե՛ք,իջե՛ք,
    երազներ...
    Լ. Շանթ 1909 թ.

ความคิดเห็น • 6

  • @tatevagekyan7903
    @tatevagekyan7903 3 ปีที่แล้ว +5

    Աստված իմ աղոթք է առ Աստված ☀️

  • @MinaGrigoriani
    @MinaGrigoriani 3 ปีที่แล้ว +3

    Կատարյա՜լ է ♥️🇦🇲❤️🇦🇲♥️🇦🇲♥️
    Աստվածայի՜ն 🇦🇲❤️🇦🇲♥️

    • @MinaGrigoriani
      @MinaGrigoriani 3 ปีที่แล้ว

      Գեղարվեստական բաղձա՜նք ♥️🇦🇲

  • @Physiology-Hipnosis
    @Physiology-Hipnosis 3 ปีที่แล้ว

    Բարև ձեզ ։ հետաքրքիր էր։

  • @rafaelsahakyan6773
    @rafaelsahakyan6773 8 ปีที่แล้ว +3

    shat lavner abriss ap jan

  • @len2450
    @len2450 2 ปีที่แล้ว

    Նելլին ու Տիգրանն են խոսու՞՞մ