Համո Սահյան _ Դու ուզեցիր… Կարդում է Կամո Ստեփանյանը

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 5 พ.ย. 2024

ความคิดเห็น • 22

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +4

    Սիրելի ընկերներ, ես ունեմ ևս մեկ էջ, որտեղ տեղադրվում են բազմազան ու հետաքրքիր հոլովակներ, կարող եք միանալ ու հետևել այս հղումով 👉youtube.com/@KamoStepanyan

  • @Great_Armenia
    @Great_Armenia ปีที่แล้ว +5

    Հիանալի կատարում էր։

    • @aforizmnermtqer
      @aforizmnermtqer  ปีที่แล้ว

      Շնորհակալ եմ գնահատանքի համար 😊

  • @karinatiraturyan1380
    @karinatiraturyan1380 2 ปีที่แล้ว +5

    Հրաշալի էր👌

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +2

      Շնորհակալ եմ 🤗։

  • @ԱրմինեՄանուկյան-ւ8է
    @ԱրմինեՄանուկյան-ւ8է 2 ปีที่แล้ว +6

    Բազմիցս ընթերցել/ունկնդրել եմ` Մեծն Սահյանին,,, միշտ ընկալել եմ, որպես զուգընկերոջը նվիրված/ուղղված սրտաբուխ խոսքեր ,,,
    Այս անգամ ինձ թվաց, չէ, չթվաց,հաստատ այդպես է. Հայաստանն է ուղղել/ուղղում այս խոսքերը իր զավակներին,,,
    Այն որ, լրիվ այլ ընթացք ստացան մտքերս, արդեն ուրիշ է կարդալը...
    Շնորհակալություն

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +4

      Շնորհակալ եմ գնահատանքի համար։

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +5

    Շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար 😘

  • @karinebabaxanian1372
    @karinebabaxanian1372 2 ปีที่แล้ว +5

    Վայ այս ինչ տաղանդավոր ընկեր ունեմ։😊🌺🥰😊🌺🥰🌺😊

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +4

      Շատ շնորհակալ եմ 🤗։

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  2 ปีที่แล้ว +6

    Սիրով կլսեմ ձեր կարծիքները, նախապես շնորհակալություն 🤗։

  • @user-dd1ug7tx5qGayq
    @user-dd1ug7tx5qGayq 2 ปีที่แล้ว +5

    Կամո ջան, մեղմ ասած հիացած եմ...
    Մեծն Սահյանի տողերը քո շուրթերով լսելը գերագույն հաճույք էր, կեցցե՛ս, բարեկա՛մս։

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +2

      Շնորհակալ եմ Աննա ջան 🤗։

  • @KamoStepanyan
    @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +6

    Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անկեղծ կարծիքների համար 😘։

  • @anahitgalstyan1230
    @anahitgalstyan1230 2 ปีที่แล้ว +5

    Միշտ Սիրով Հետեվել Եմ Ձեր Հրաշք Մտքերին👍👍💙💙: Շնորհակալ Եմ Ձեզանից: Եվ Համո Սահյանի Այս Գեղեցիկ,
    Խորհրդավոր Տողերը, խորհուրդները. Շատ Եմ Լսել,Կատարել: Քեզ Ասել Եմ!! Երա՜նի Բոլորը.. Հասկանային Լսեին😔🙏💔😔

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +4

      Ես եմ շնորհակալ ու զգացված` Ձեր գնահատանքի համար։

  • @anahitproshikyan3286
    @anahitproshikyan3286 2 ปีที่แล้ว +5

    Կեցցեք հրաշալի ։

    • @KamoStepanyan
      @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +2

      Շնորհակալություն 🤗։

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +3

    01:07

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +3

    00:08

  • @aforizmnermtqer
    @aforizmnermtqer  ปีที่แล้ว +3

    0:11

  • @KamoStepanyan
    @KamoStepanyan 2 ปีที่แล้ว +6

    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ տիրություն անեմ,
    ՈՒ ես անտեր մնամ:
    Ամեն, ամեն ինչ տամ,
    Տեղը ոչինչ չառնեմ,
    ՈՒ քեզ ընկեր մնամ:
    Դու իմ արևն առար
    Եվ ուզեցիր, որ ես
    Շնորհակալ լինեմ,
    Ես անարև մնամ,
    Բայց քո բախտի համար
    Արևագալ լինեմ:
    Դու ուզեցիր, որ ես
    Քեզ թողնեմ ու գնամ,
    Բայց և քոնը լինեմ,
    Արցունքի մեջ մնամ
    ՈՒ սգի մեջ մնամ,
    Եվ քո տոնը լինեմ:
    Դու ուզեցիր, որ ես
    Փոխվեմ հազար անգամ,
    Բայց և հինը լինեմ:
    Քեզ ուրիշին տվիր
    Եվ չուզեցիր անգամ,
    Որ ես իմը լինեմ:
    Դու ուզեցիր, որ ինձ
    Քո մեղքերով չափեմ
    ՈՒ մեղքի տակ մնամ,
    Քո մեղքերի վրա
    Իմ աչքերը փակեմ
    Եվ անգիտակ մնամ:
    Գուշակեցեք, խնդրեմ,
    Մարգարեներ, հիմա,
    Ես ձեր ճորտը լինեմ,
    Թե մինչև ե՞րբ պիտի
    Ես իմ տան մեջ՝ միակ
    Ավելորդը լինեմ:
    Համո Սահյան