FBI-ը բացահայտել է Թրամփի մահափորձի կասկածյալին

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 23 ส.ค. 2024
  • ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի անունը։ Թրամփի թիմը վստահեցնում է՝ տեղի ունեցածից հետո Սպիտակ տան նախկին ղեկավարն իրեն լավ է զգում։
    Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի հավաստմամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը իրեն լավ է զգում՝ շաբաթ օրը տեղի ունեցածից հետո, որը Հետաքննությունների դաշնային բյուրոն՝ FBI-ը որակել է որպես մահափորձ:
    Ավելի ուշ Թրամփը իրեն պատկանող սոցհարթակի՝ Truth Social-ի միջոցով դիմել է հանրությանը՝ շնորհակալություն հայտնելով իր կողմնակիցներին, ցավակցություն հայտնելով միջադեպի հետևանքով բազմության մեջ մահացու վիրավորում ստացած անձի հարզատներին և աղոթք հղելով, որպեսզի վիրավորները շուտ ապաքինվեն:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

ความคิดเห็น •