Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.1 անգամ:

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 17 ม.ค. 2025
  • 2024 թվականին նախորդ տարվա համեմատ, շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.1 անգամ:
    Ելնելով վերոգրյալից, Ալավերդու համայնքապետարանն առաջարկում է իրականացնել շմոլ գազով թունավորումների կանխարգելիչ միջոցառումներ:
    Գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս եկեք մաքուր օդի և օդափոխեք տարածքը:
    Զանգահարեք 1-01, 911 կամ շտապ օգնություն, եթե դուք կամ ձեզ հետ գտնվող որևէ մեկն ունի ածխածնի մոնօքսիդի թունավորման ախտանիշներ՝
    գլխացավ
    գլխապտույտ
    սրտխառնոց
    շնչահեղձություն
    թուլություն
    շփոթվածություն
    Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում՝
    •Անջատել գազօջախը, փակել գազի հոսքը դեպի տուն
    •Ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում
    •Բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է
    •Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում
    •Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ
    •Գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը…
    Պահպանենք անվտանգության կանոնները:

ความคิดเห็น •