Մենք չենք բողոքում, մենք ընդամենը ջուր ենք ուզում. Ազատեկի գյուղապետ

แชร์
ฝัง
  • เผยแพร่เมื่อ 6 ก.ย. 2024
  • Ջրային ռեսուրսի վատ կառավարման արդյունքում Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղը մնացել է առանց ջուր։ Բնակիչները ԷկոԼուրին հայտնեցին, որ այս տարի ընդհանրապես չեն ջրել իրենց հողերը: Ազատեկի ավագանու անդամ Սևադա Զաքարյանի խոսքով՝ ջրի խնդիրը գյուղում սկսվել է այն ժամանակ, երբ գյուղի տարածքում հիմնվել են այգիներ: «20 հեկտար այգի են հիմնել, գյուղի եղած ջուրն էլ, եթե մի քիչ ջուր էլ գալիս էր, ամբողջը գնում է այդ այգիներին: Այս տարի ջուր ընդհանապես չենք ունեցել»,- ասաց Սևադա Զաքարյանը:
    Իսկ գյուղապետ Սիրակ Հովսեփյանը պատմեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն աճուրդի է հանել իրենց գյուղի տարածքում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված ջրագծի խողովակները, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը:

ความคิดเห็น •